Ճանփաներն ու անծանոթները

Posted on Categories UncategorizedՄեկնաբանելt on Ճանփաներն ու անծանոթները

«Մոտ վեց տարի առաջ, ընկերուհիներիցս մեկի հետ որոշեցինք ճամփորդել Ֆրանսիայում։ Դա նրա երկար տարիների երազանքն էր։ Այդ ժամանակ ես ապրում էի Մոսկվայում, իսկ նա Մինսկում։ Մեր ճամփորդությունը սկսվեց ամառային մի օրով․ մենք ավտոստոպով անցանք Լեհաստանով ու Չեխիայով, պետք է արդեն դեպի Գերմանիա շարժվեինք, բայց Պրահայից հետո ճամփին մնացինք։ Ոչ մի մեքենա չէր կանգնում, հետո սկսեց անձրևել, ու մենք օրվա կեսն … Կարդալ ավելին “Ճանփաներն ու անծանոթները”


Հանդիպում Հռոմի պապի հետ

Posted on Categories UncategorizedՄեկնաբանելt on Հանդիպում Հռոմի պապի հետ

«2012 թվին ես մասնակցում էի երիտասարդական մի ծրագրի, որի շրջանակներում երկու տարի ապրեցի Իտալիայի փոքրիկ գյուղերից մեկում կոնֆլիկտային երկրներից եկող ուսանողների հետ։ Մենք բոլորս միասին ապրում, սովորում, տարբեր ծրագրեր էինք իրականացնում։ Մի օր էլ, մեր այս խմբին հրավիրեցին մասնակցելու Պապի հետ անցկացվող ամենամյա ընդունելության։ Մեր երեսուն հոգանոց խմբով գնացինք Վատիկան, որտեղ Պապից տասը մետր հեռավորության վրա էինք նստած, նա էլ … Կարդալ ավելին “Հանդիպում Հռոմի պապի հետ”


Ես սիրահարվեցի Հայաստանին

Posted on Categories UncategorizedՄեկնաբանելt on Ես սիրահարվեցի Հայաստանին

«Ես կուզեի մի պատմությամբ կիսվել՝ նվիրված հայրենիքիս հանդեպ ունեցած իմ սիրուն։ Ես քսան տարեկանից ապրել եմ Պետերբուրգում։ Այնպես ստացվեց, որ մի օր Հայաստան պետք է գայի շատ տխուր առիթով։ Մորս բնակարանը նրանից գողացել էին շատ ստոր կերպով։ Նա մահացավ, ես էլ եկա արդարության համար կռիվ տալու և այս գործը դատարան հասցրեցի։ Բայց չնայած այս վատ դեպքերին, ես ոչ մի ատելություն … Կարդալ ավելին “Ես սիրահարվեցի Հայաստանին”


Զոքանչը

Posted on Categories UncategorizedՄեկնաբանելt on Զոքանչը

«1990-ական թվերն էին: Գործնկերոջս հետ պիտի թռնեինք Ստավրոպոլ: Այն ժամանակ փոքր օդանավակայանն էր աշխատում, այնտեղից ՅԱԿ ինքնաթիռներ էին թռնում: Գնացինք օդանավակայան, տեսնենք՝ լիքը մարդ է հավաքված: Ընկերներիցս մեկին հանդիպեցի, ասեց, որ իր զոքանչն էլ է գնում Ստավրոպոլ, խնդրեց, որ օգնեմ իրեն: Վերցրեցինք զոքանչի ճամպրուկը, գնացինք ինքնաթիռի մոտ: ՅԱԿը կանգնած է, ամառ է, շոգ, ու ինքնաթիռի կողքին մի 60 հոգի մարդ: … Կարդալ ավելին “Զոքանչը”


«Միգուցե մեր նախնիների՞ց է»։

Posted on Categories Պատմություններ, Պատմություններ, Պատմություններ, Պատմություններ, ՊատմություններՄեկնաբանելt on «Միգուցե մեր նախնիների՞ց է»։

«Չինաստանն ինձ միշտ հետաքրքրել է, մշակույթը, գրականությունը: Չգիտեմ, ձգում էր ինձ այդ երկիրը: Իսկ իմ ազգանունը Ջանշյան է: Միայն մեր ընտանիքն է այս ազգանունով: Մի օր երեխաներիս համար գիրք էի գնել ճամփորդությունների մասին: Ու այդ գրքում կարդացինք նման մի բան. եթե եվրոպացիների համար Չինաստանը Մարկո Պոլոն է բացահայտել, ապա Եվրոպան չինացիների համար բացահայտել է Չինաստանի կայսրներից մեկի ոմն պալատական` Ջանշյան … Կարդալ ավելին “«Միգուցե մեր նախնիների՞ց է»։”