Վեց ամիս առաջ այլևս չէի ուզում ապրել:

Tea with Strangers. Open-air Chinese tea ceremonies with strangers around the world.

«Վեց ամիս առաջ այլևս չէի ուզում ապրել, որովհետև իմ կյանքը մի շատ խառնաշփոտ փուլի մեջ էր: Ոչ երջանիկ էի, ոչ հավատք ունեի, ոչ էլ ոգեշնչում: Սեփական կյանքիցս սարսափում էի: Մահվանից էլ վատ էր ինձ համար: Գնացել էի մի կամրջի վրա ու երկու ժամ նստած լաց էի լինում: Հետո աչքովս մի արտահայտություն ընկավ, կյանք ոգեշնչող նախադասություն էր: Ինձ մի քիչ լավ զգացի:

Դրանից հետո 2 ամսում 50 գիրք կարդացի ու հասկացա, որ անցյալում երբեք չեմ լսել, թե սիրտս ինչ է ուզում: Մտածում էի միայն իմ մասին. հաջողություն, փող և նման այլ բաներ: Լի էի վախերով ու շատ եսասեր էի: Բայց գրքերը կարդալուց հետո ուզեցի ուրիշ մարդկանց պատմությունները լսել, ուզեցի լսել սրտիս ցանկությունները: Ու որոշեցի ճամփորդել աշխարհով մեկ:

Արդեն 3 ամիս է ինչ ճանապարհին եմ. Ամերիկա եմ գնացել, հետո Քենյայում եմ աշխատել ծնողազուրկ երեխաների հետ որպես կամավոր: Ես նրանց դասեր էի տալիս, ուտելիք, խաղում էինք միասին:

Աֆրիկացի երեխաներից շատ բան սովորեցի. նրանք շատ անկեղծ ու մաքուր են: Այնուհետև ճամփորդեցի Եգիպտոսում, Իսրաելում, Բելգիայում, Նիդերլանդներում, Ավստիրայում, իսկ հիմա այստեղ եմ [Սպահան, Իրան]: Իրանից հետո գնալու եմ Դուբայ, Օման, Նեպալ (Հիմալայան լեռները մագլցելու), Հնդկաստան (յոգայով զվաղվելու ու կամավոր աշխատելու), Թաիլանդ, Սինգապուր, Չինաստան ու վերջապես Կորեա:

Ճամփորդելուց առաջ ինձ միշտ միայնակ ու տխուր էի զգում, բայց հիմա գիտեմ. երջանկությունը պետք չէ դրսում փնտրել, այն մարդու ներսում է: Ես այլևս չեմ ապրում նրա համար, որ ճանաչված լինեմ ուրիշ մարդկանց կողմից: Պատասխաններ չկան: Կարևոր է ամեն օրը երախտագիտությամբ ապրել: Շնորհակալ եմ: Շատ ուրախ, բայց և տխուր միջոցառում է»:

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *