«Միգուցե մեր նախնիների՞ց է»։

Tea with Strangers. Open-air Chinese tea ceremonies with strangers around the world.

«Չինաստանն ինձ միշտ հետաքրքրել է, մշակույթը, գրականությունը: Չգիտեմ, ձգում էր ինձ այդ երկիրը: Իսկ իմ ազգանունը Ջանշյան է: Միայն մեր ընտանիքն է այս ազգանունով: Մի օր երեխաներիս համար գիրք էի գնել ճամփորդությունների մասին: Ու այդ գրքում կարդացինք նման մի բան. եթե եվրոպացիների համար Չինաստանը Մարկո Պոլոն է բացահայտել, ապա Եվրոպան չինացիների համար բացահայտել է Չինաստանի կայսրներից մեկի ոմն պալատական` Ջանշյան ազգանունով: Երեխաներիս ասում եմ՝ միգուցե մեր նախնիների՞ց է։ Ու հենց դա է պատճառը, որ Չինաստանն ինձ ձգում է:

Վերջերս էլ մեծ աղջիկս համալսարանն էր ավարտել ու ասաց, որ ուզում է արտասահմանում շարունակել ուսումը: Ասեց՝ ուզում է Սաուդյան Արաբիա գնալ, ասացի՝ չէ: Իսկ Եվրոպա՞։ Ասացի Եվրոպան էլ հիմա պակաս Սաուդյան Արաբիա չէ: Եվ որոշ ժամանակ անց գալիս ու հարցնում է. «Մամ, իսկ Չինաստան կթողնե՞ս գնամ»: Ասացի՝ այո, բայց պիտի անպայման չինարեն սովորես ու հնարավորինս շատ ուսումնասիրես այդ քաղաքակրթությունը: Հետաքրքիր է, որ աղջիկս էլ Չինաստանով տարվեց, իրեն էլ է ձգում այդ մշակույթը: Իսկ այսօր էլ մենք չինական թեյ ենք խմում»:

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *