Ճանփաներն ու անծանոթները

Tea with Strangers. Open-air Chinese tea ceremonies with strangers around the world.

«Մոտ վեց տարի առաջ, ընկերուհիներիցս մեկի հետ որոշեցինք ճամփորդել Ֆրանսիայում։ Դա նրա երկար տարիների երազանքն էր։ Այդ ժամանակ ես ապրում էի Մոսկվայում, իսկ նա Մինսկում։ Մեր ճամփորդությունը սկսվեց ամառային մի օրով․ մենք ավտոստոպով անցանք Լեհաստանով ու Չեխիայով, պետք է արդեն դեպի Գերմանիա շարժվեինք, բայց Պրահայից հետո ճամփին մնացինք։ Ոչ մի մեքենա չէր կանգնում, հետո սկսեց անձրևել, ու մենք օրվա կեսն անցկացրինք բենզալցակայանում։ Վերջապես մի ամուսնական զույգ մեզ վերցրեց․ տղամարդը չեխ էր, իսկ կինը Շվեյցարիայից էր։ Մենք այդ տարիներին մի կերպ անգլերեն ու ֆրանսերեն էինք խոսում, բայց ամուսինը, ով Մոսկվայում էր սովորել, ռուսերեն գիտեր, ուստի մենք կարողացանք նրանց հետ շփվել։ Նրանք այնքան բարի ու սիրով էին իրար հետ, որ նրանց նայելով ինքս ինձ մտածում էի՝ երանի մի օր ես էլ նման բան փորձառեմ։ Ժամերով անձրևի տակ մնալուց հետո այնքան հաճելի էր մեքենայի մեջ հայտնվել։

Մի պահ մտածում էինք՝ մեր ծրագրով առաջնորդվել, թե փոխել ճամփան։ Ամուսինները մեզ առաջարկեցին իրենց հետ գնալ Շվեյցարիա։ Ֆրանսիայում մեր ուղղությունը դեպի Լիոն քաղաքն էր, որը մոտիկ էր Շվեյցարիային։ Ցյուրիխում ապրող մեր ընկերներից մեկին հաղորդագրություն ուղարկեցինք, հարցնելով՝ արդյոք կարող է մեզ հյուրընկալել ու դրական պատասխանն ունենալուց հետո, այս զույգի հետ գնացինք Շվեյցարիա։ Սա կրճատեց մեր ճանապարհը, ինչի պատճառով մենք Լիոն հասանք մեկ օր ավելի շուտ։ Մեզ այնտեղ սպասող ընկերոջը զգուշացրեցինք, որ մեկ օր շուտ կլինենք, բայց պարզվեց, որ նա այդ օրը իր մոր հետ ճամփորդում էր հարևան Շվեյցարիայում։ Ստացվում էր, որ Լիոնում մնալու տեղ չունեինք։ Մեր սիմ քարտի վրա, որը Շվեյցարիայում վարորդից էինք ստացել, միայն չորս հատ հաղորդագրության գումար ունեինք։ Բելառուսում գտնվող մեր ընկերներին բացատրեցինք իրավիճակը, նրանք էլ Couchsurfing-ում վերջին րոպեի հայտ գրեցին։ Մոտ քսան րոպե անց մենք նամակ ստացանք մի տղայից, ով պատրաստ էր մեզ հյուրընկալել։ Մենք ընդունեցինք իր հրավերը ու հանդիպելու վայր որոշեցինք Լիոնի մեջ։ Բայց սա մեր առաջին Couchsurfing փորձն էր, ու մենք մի փոքր վախենում էինք գիշերելու ինչ-որ անծանոթ տղայի տանը։

Արդեն մութ էր, երբ հասանք Լիոն՝ մեր առաջին օրը Ֆրանսիայում, երբ ամեն ինչ այնքան անծանոթ ու շոկային էր թվում։ Մենք ուշանում ենք մեր պայմանավորվածությունից, բայց գտնում ենք կայարանը և հանդիպում մեզ հյուրընկալող տղային։ Ամեն ինչ շատ լավ անցավ, մենք մնացինք իր տանը, ապա շարունակեցինք մեր ճանապարհը դեպի Ֆրանսիայի հարավը, ապա վերադարձանք Լիոն, որտեղ այդ տղային նորից հանդիպեցինք։ Իսկ այսօր․․․նա իմ ամուսինն է»։

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *