Հանդիպում Հռոմի պապի հետ

Tea with Strangers. Open-air Chinese tea ceremonies with strangers around the world.

«2012 թվին ես մասնակցում էի երիտասարդական մի ծրագրի, որի շրջանակներում երկու տարի ապրեցի Իտալիայի փոքրիկ գյուղերից մեկում կոնֆլիկտային երկրներից եկող ուսանողների հետ։ Մենք բոլորս միասին ապրում, սովորում, տարբեր ծրագրեր էինք իրականացնում։ Մի օր էլ, մեր այս խմբին հրավիրեցին մասնակցելու Պապի հետ անցկացվող ամենամյա ընդունելության։ Մեր երեսուն հոգանոց խմբով գնացինք Վատիկան, որտեղ Պապից տասը մետր հեռավորության վրա էինք նստած, նա էլ տարբեր հայտնի մարդկանց էր ողջունում։ Երբ պաշտոնական հատվածն ավարտվեց, մենք մոտեցանք Պապին։ Իմ հեռախոսն այդ ժամանակ տեսախցիկ չուներ, ուստի ես մեր լուսանկարիչ Քրիստիանոյին խնդրեցի, որպեսզի նա ինձ նկարի այնպիսի դիրքում, որ ետևում երևա Պապը։ Իսկ նա հրաժարվեց, ասելով․
– Ոչ, ես չեմ կարող:
– Խնդրում եմ, միայն մեկ լուսանկար, – նորից եմ խնդրում, բայց նա կրկին հրաժարվում է, – ախր, ինչու՞, ի՞նչ խնդիր կա։
Նա էլ, թե՝
-Տեսնու՞մ ես, Պապի ետևում Միրոսլավ Կլոզեն է կանգնած։
Միրոսլավ Կլոզեն գերմանացի հայտնի ֆուտբոլիստ է, շատ նվիրյալ կաթոլիկ, ով այդ պահին Պապի ձեռքն էր սեղմում։ Քրիստիանոն էլ ինձ բացատրում է․
-Ես չեմ կարող քեզ նկարել, երբ նա այնտեղ է․ Կլոզեն խաղում է իտալական Լացիո թիմի համար, իսկ ես Ռոմայի երկրպագու եմ․ Լացիոն ահավոր թիմ է։ Ոչ, ոչ մի նկար։
Հետո արդեն բոլորը գնում են, իսկ ես Պապի հետ մոտիկից որևէ նկար այդպես էլ չեմ ունենում»։

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *