«Թեյ անծանոթների հետ» նախագիծը դարձավ 1 տարեկան

Tea with Strangers. Open-air Chinese tea ceremonies with strangers around the world.

2016 թ.-ի մարտի 21-ին «Թեյ անծանոթների հետ» նախագիծը դարձավ 1 տարեկան: Որքան էլ անհավատալի թվա, նախագծի մեկնարկը տրվեց մեկ տարի առաջ Երևանի Սիրահարների այգում: Ավելի քան 100 մարդ մասնակցեց միջոցառմանը. ընկերներն եկել էին մեզ օգնելու, անծանոթներն եկել էին նախագծին ծանոթանալու և չինական թեյ խմելու:

Մեկ տարվա ընթացքում մենք ավելի քան 10 ավանդական չինական թեյախմության արարողություն անցկացրեցինք Երևանում, Գյումրիում և Էջմիածնում, ինչպես նաև այցելեցինք Իրանի Սպահան քաղաքը: 2015 թ.-ի սեպտեմբերին մենք միացանք «Գործելով միասին» հայ-թուրքական հաշտեցման ծրագրին, որի շրջանակներում Հայոց Ցեղասպանության հետ կապված ընտանեկան հիշողություններ ու պատմություններ գրի առանք: Մեր թեյախմությունների ընթացքում գրի առնված մի շարք այլ պատմություններ էլ լույս տեսան «ԵՐԵՎԱՆ» ամսագրի 2016 թ.-ի առաջին համարում:

Մենք նոր ընկերներ ձեռք բերեցինք, հանդիպեցինք անծանոթ մարդկանց, ովքեր ոգեշնչել են մեզ, և սա միայն սկիզբն է:

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *