Թեյ անծանոթների հետ` Իրանի Սպահան քաղաքում

Tea with Strangers. Open-air Chinese tea ceremonies with strangers around the world.

Երբ ծնվեց «Թեյ անծանոթների հետ» նախագծի գաղափարը, պարզ դարձավ, որ մենք չենք սահմանափակվելու միայն Երևանով ու Հայաստանով, որովհետև մեծ էր ցանկությունը պատմություններ գրի առնել նաև այլ քաղաքներում ու երկրներում: Մենք հասկացանք, որ ճամփորդելը նախագծի կարևոր մաս է լինելու: Իհարկե, թեյախմության արարողության սպասքը մեկ-երկու կիլոգրամով ծանրացրեց մեր ուսապարկերը, բայց անծանոթ մարդկանց հետ թեյ ըմպելու հաճույքն ամեն ինչ արժե:

2015 թ.-ի նոյեմբեր ամսին մենք ուղևորվեցինք Իրան, որտեղ և կազմակերպեցինք մեր առաջին չինական թեյախմությունն արտասահմանում: Միջոցառումը կայացավ Սպահան քաղաքի Սոֆեհ այգում նոյեմբերի 27-ին: Թեյախմությանը մասնակցեցին ինչպես տեղացիներ, այնպես էլ Իրանում ճամփորդող արտասահմանցիներ: Նրանք տարատեսակ չինական թեյեր համտեսեցին և կիսվեցին իրենց հետաքրքիր պատմություններով, ինչպիսին է, օրինակ, կորեացի ճամփորդուհու այս պատումությունը:

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *