Զոքանչը

Tea with Strangers. Open-air Chinese tea ceremonies with strangers around the world.

«1990-ական թվերն էին: Գործնկերոջս հետ պիտի թռնեինք Ստավրոպոլ: Այն ժամանակ փոքր օդանավակայանն էր աշխատում, այնտեղից ՅԱԿ ինքնաթիռներ էին թռնում: Գնացինք օդանավակայան, տեսնենք՝ լիքը մարդ է հավաքված: Ընկերներիցս մեկին հանդիպեցի, ասեց, որ իր զոքանչն էլ է գնում Ստավրոպոլ, խնդրեց, որ օգնեմ իրեն:

Վերցրեցինք զոքանչի ճամպրուկը, գնացինք ինքնաթիռի մոտ: ՅԱԿը կանգնած է, ամառ է, շոգ, ու ինքնաթիռի կողքին մի 60 հոգի մարդ: Ու երբ դռները բացվեցին, ժողովուրդը միաժամանակ սկսեց լցվել ՅԱԿի մեջ: Մենք էլ դե գիտաշխատողներ էինք, համեստ կանգնած սպասում էինք: Մեկ էլ զոքանչն ասում է. «Էս ի՞նչ էք կանգնել ստեղ: Մեզ տեղ չի մնա»: Ձեռքիցս խլեց այս ճամպրուկը, որը ես պիտի իրեն օգնեի ինքնաթիռ տանել, ու իր արջևում “տառան”-ի պես պահելով խփեց ու մտավ ՅԱԿ:

Մի կերպ մենք էլ մտանք ու տեսնենք ինչ. նստած է զոքանչը, մի տեղ իր կողքն է պահել, մի տեղ էլ իր առջևում, ու ոչ ոք չի համարձակվում նստել: Միջանցքնում անգամ կանգնելու տեղ չկար: Ինքն էլ, թե՝ տղաներ, եկեք նստեք:

Այնքան մարդ լցվեց ՅԱԿ-ի մեջ, ու գալիս է բորտինժեներն ու ասում. «Թողեք կաբինա գնամ»: Բայց ո՞վ կիջներ: Իջար, կարող է էլ չթողեն ետ մտնես: Ու մարդիկ բորտինժեներին բարձրացրեցին ու գլխների վրայով տեղափոխեցին դեպի կաբինան»:

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *