Ես սիրահարվեցի Հայաստանին

Tea with Strangers. Open-air Chinese tea ceremonies with strangers around the world.

«Ես կուզեի մի պատմությամբ կիսվել՝ նվիրված հայրենիքիս հանդեպ ունեցած իմ սիրուն։ Ես քսան տարեկանից ապրել եմ Պետերբուրգում։ Այնպես ստացվեց, որ մի օր Հայաստան պետք է գայի շատ տխուր առիթով։ Մորս բնակարանը նրանից գողացել էին շատ ստոր կերպով։ Նա մահացավ, ես էլ եկա արդարության համար կռիվ տալու և այս գործը դատարան հասցրեցի։ Բայց չնայած այս վատ դեպքերին, ես ոչ մի ատելություն չէի զգում։ Իրականում, ես սիրահարվեցի Հայաստանին։ Ես այն շատ սիրեցի, հատկապես այստեղ եղած մարդկայնությունը։

Այսպիսով ես լքեցի իմ աշխատանքն ու բնակարանը Պետերբուրգում և տեղափոխվեցի Հայաստան։ Ես սկսեցի հեծանիվ քշել, միացա հեծանվարշավների։ Ես կարողացա հեծանիվով հասնել մինչև Դիլիջան՝ ինձ շրջապատող մարդկանց աջակցությամբ։ Օհ, և ես Հայաստանում մի մարդու հանդիպեցի, ով ինձ համար շատ հարազատ դարձավ, ես ամուսնացա նրա հետ և ես այսօր այստեղ եմ իր երեխաների հետ»։

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *