Ես շատ հավատացյալ մարդ եմ եղել:

Tea with Strangers. Open-air Chinese tea ceremonies with strangers around the world.

«Ես մանկուց ի վեր շատ հավատացյալ մարդ եմ եղել: Ընտանիքս շատ հավատացյալ էր, նրանք ուզում էին, որպեսզի ես մզկիթ գնամ, աղոթեմ և պաս պահեմ: Բայց դա իրենց կենսակերպն էր, և ես հետևում էի դրան: Երբ համալսարան գնացի և շատ ուսանողների հետ սկսեցի շփվել, ես հասկացա, որ իմ կյանքի շատ ոլորտեր չեն մտնում հավատքի սահմանների մեջ:

Այդպես ես մտափոխ եղա: Իմ հավատքը չէր համապատասխանում իմ կարիքներին, ուստի ես դադարեցի աղոթել և պաս պահել: Ես աշխատում էի կապ չունենալ որևէ կրոնի հետ: Բայց ժամանակի ընթացքում ես փորձեցի հավասարակշռել ինձ շրջակա հասարակության հետ, քանի որ որպես աթեիստ ինձ չէին ընդունում: Այդպիսով ես սկսեցի ժամանակ առ ժամանակ աղոթել:

Հետո ես այցելեցի Սաուդյան Արաբիա, որտեղ տեսա, թե ինչ խստությամբ են մարդիկ հետևում իրենց հավատքին: Դա ինձ դուր եկավ, և ես դրան հետևեցի մոտ մեկ-երկու տարի: Ես մզկիթ էի գնում և աղոթում էի: Մի օր ընկերներիցս մեկն ինձ հարցրեց. «Ի՞նչ օգուտ ունես անընդհատ աղոթելուց: Ի՞նչ ես ստանում դրանից»:

Եվ մոտ երկու շաբաթ անց ես նորից թարգեցի այս ուղին: Հիմա ես հետևում եմ միայն այն երևույթներին, որոնք բարոյական են: Եվ կարծում եմ, որ դա մարդկանց համար ավելի լավ է: Ես չեմ մտածում այլ տիեզերքների/իրողությունների մասին, ես այս մեկի մասին եմ մտածում: Ծնողներս ինձ հակադրվում էին. նրանք սկզբում շատ սուր վերաբերմունք դրսևորեցին, բայց հետո ինձ հանգիստ թողեցին»:

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *