«Գիտե՞ք, իմ կինը նորից հղի է»:

Tea with Strangers. Open-air Chinese tea ceremonies with strangers around the world.

«Անցյալ տարի ես վեց ամիս ապրեցի Հարավային Աֆրիկայում։ Աշխատում էի մի ՀԿ-ի համար, որը տարբեր ծրագրեր էր իրականացնում։ Դրանցից մեկը ՁԻԱՀ-ի կանխարգելմանն էր նվիրված։ Մենք ՁԻԱՀ-ի մասին դասընթացներ էինք կազմակերպում գյուղացիների և ուսանողների համար։

Մի օր շատ հեռու գյուղեր գնացինք, որտեղ դասընթացներ վարեցինք հողագործների հետ, միայն տղամարդիկ էին ներկա։ Հիմնականում խոսում էինք հիվանդության մասին, ինչպես է այն տարածվում, և նաև սովորեցնում էինք իրենց, թե ինչպես է պետք պահպանակից օգտվել։ Մենք ներկայացնում էինք, թե ինչպես է պետք այն օգտագործել, և դա ցույց էինք տալիս ավելի պոչի վրա։

Մի քանի ամիս անց, մենք վերադառնում ենք այս նույն գյուղը, որպեսզի այդ դասընթացներն անենք ուրիշ մարդկանց համար։ Գյուղացիներից մեկը, ով մասնակցել էր մեր նախորդ դասընթացին, վազում է դեպի մեզ և իրար խառնված ասում․ «Գիտե՞ք, իմ կինը նորից հղի է, ու ես չեմ հասկանում, թե ինչպես դա կարող էր պատահել, ես ամեն ինչ արել էի այնպես, ինչպես դուք մեզ սովորեցրել էիք։ Ես շատ ուշադիր եմ եղել այդ դասընթացներին»։ Մենք էլ զարմացած հարցնում ենք․ «Լավ, մի րոպե, ինչպե՞ս եք ամեն ինչ արել»։ Նա էլ, թե․ «Դե, մենք ուզեցինք սեքս անել, ես էլ մի պահպանակ վերցրեցի, հանգցրեցի ավելի պոչին ու քնեցի կնոջս հետ։ Իսկ հիմա նա հղի է, ու ես չեմ հասկանում՝ ինչու»։

Այստեղ է, որ հասկանում ես մարդկանց միջև եղած տարբերությունները՝ կախված մշակույթից, ավանդույթներից, կրոնից և այլ հանգամանքներից։ Մեզ թվում էր՝ դա այնքան ակնհայտ բան է։ Սրանից հետո հասկացանք, որ պետք է չափազանց հստակ լինել։ Մեր ՀԿ-ի հարևանությամբ փայտագործների արհեստանոց կար, ովքեր փայտից քանդակներ էին պատրաստում։ Մենք նրանց խնդրեցինք մեզ համար քսան հատ փայտե ֆալոսներ պատրաստել։ Հետագայում մենք օգտագործում էինք այս ֆալոսները մեր դասընթացների ժամանակ, որպեսզի յուրաքանչյուրը դրա վրա արդեն սովորեր»։

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *