Գաղտնիության քաղաքականություն

Թարմացվել է 2017թ.-ի հոկտեմբերի 22-ին:

Ներածություն
Սույն Գաղտնիության քաղաքականությունը կազմվել է ավելի լավ ծառայելու նրանց, ովքեր մտահոգված են, թե ինչպես են իրենց անձնական տվյալները («տվյալներ», «տեղեկատվություն», «տեղեկություն») օգտագործվում առցանց: Խնդրում ենք ուշադիր կարդալ սույն Գաղտնիության քաղաքականությունը` հստակ պատկերացում ստանալու այն մասին, թե ինչպես է «Թեյ անծանոթների հետ» նախագիծը («Մենք», «մեր», «մեզ») հավաքում, օգտագործում, պաշտպանում կամ այլ կերպ վարվում օգտագործողի («Դուք», «Ձեզ», «Ձեր») անձնական տվյալները http://teawithstrangers.org կայքում («Կայք», «մեր կայք»): Օգտվելով Մեր Կայքից և ծառայություններից` Դուք Ձեր համաձայնությունն եք տալիս ստորև շարադրված պայմաններին, ինչպես նաև մեր Գաղտնիության քաղաքականությանը:

Ի՞նչ անձնական տվյալներ ենք հավաքում այն մարդկանցից, որոնք այցելում են մեր կայք:
Կայքից օգտվելիս, հնարավոր է Ձեզանից խնդրվի մուտքագրել Ձեր անունը, ազգանունը, էլ. փոստի հասցեն, փոստային հասցեն կամ այլ տվյալներ` Կայքից օգտվելու ընթացքում Ձեզ օգնելու նպատակով:

Ե՞րբ ենք մենք տեղեկատվություն հավաքում:
Մենք Ձեզանից տեղեկություն ենք հավաքում, երբ Դուք ինքնակամ կապ եք հաստատում «Թեյ անծանոթների հետ» նախագծի հետ մեր էլ. փոստի հասցեի կամ «Հետադարձ կապ» էջի միջոցով, ինքնակամ բաժանորդագրվում եք մեր լրատուին, ինքնակամ որևէ ձև եք լրացնում, ինքնակամ մեկնաբանություններ եք թողնում կամ տեղեկատվություն եք մուտքագրում մեր կայքում:

Ինչպե՞ս ենք մենք օգտագործում ձեր տվյալները:
Մենք կարող ենք Ձեզանից հավաքած տվյալներն օգտագործել հետևյալ նպատակներով.
• Էլ. փոստի միջոցով ուղարկել պարբերական նամակներ` տեղեկացնելու Ձեզ մեր կայքի նորությունների կամ թարմացումների մասին:
• Բացիկ ուղարկել Ձեզ` ի պատասխան «Բացիկներ» էջի միջոցով Ձեր հարցմանը:
• Բարելավել մեր կայքը` Ձեզ ավելի լավ ծառայելու համար:
• Բարելավել մեր ծառայությունները Ձեր հարցումներին պատասխանելիս:

Ինչպե՞ս ենք մենք պաշտպանում Ձեր տվյալները:
• Մենք չենք կիրառում PCI ստանդարտների խոցելիության սկանավորում և/կամ սկանավորում:
• Մենք միայն հոդվածներ և տեղեկատվություն ենք տրամադրում: Մենք երբեք չենք պահանջում տրամադրել բանկային քարտերի համարներ կամ բանկային այլ տվյալներ:
• Մենք պարբերաբար ստուգումներ ենք անցկացնում`Կայքում վնասակար ծրագրերի առկայությունը կանխելու համար:

Արդյո՞ք օգտագործում ենք «քուքիներ» (cookies):
Այո: Քուքին (Cookie) փոքր տվյալ է, որը պահպանվում է Ձեր համակարգչի կոշտ սկավառակի վրա, երբ Դուք այցելում եք Կայքը: Մենք չենք օգտագործում քուքիները անձնական տեղեկատվություն հավաքելու համար, այլ բացառապես Կայքի ընդհանուր շարժը հետազոտելու և այցելությունները բարելավելու համար: Շատ բրաուզերներ ունեն քուքիները անջատելու կամ արգելափակելու ֆունկցիա: Քուքիներն անջատելը ոչ մի կերպ չի ազդի Կայքից օգտվելու Ձեր փորձառության վրա:

Լոգ Ֆայլեր (Log Files)
Շատ ինտերնետ կայքային սերվերների նման, Մենք նույնպես հավաքում ենք կոնկրետ տեղեկատվություն և պահպանում դրանք լոգ ֆայլերում: Այս տեղեկատվությունը ներառում է ինտերնետ կանխագրի հասցեն (IP), բրաուզերի տեսակը, ինտերնետ ծառայությունների մատակարարին (ISP), հետադարձման/ելքի էջերը, պլատֆորմի տեսակը, օր/ժամ, ինչպես նաև վերլուծելու միտումների (trends) սեղմումների քանակը, Կայքը կառավարելու, այցելուների շարժը Կայքում հետևելու և ձեռք բերված համընդհանուր տեղեկատվության համախառն օգտագործելու համար: Այս` անձը չհաստատող տեղեկատվությունը օգտագործում է միտումները (trends) ուսումնասիրելու, կայքը կառավարելու, այցելուների շարժը Կայքում հետևելու և Կայքի օգտատերերի մասին համընդհանուր տեղեկատվություն հավաքելու համար: Առանց Ձեզ զգուշացնելու այս ավտոմատ կերպով հավաքվող տեղեկատվությունը չի միացվում Ձեր անձնական տեղեկատվության հետ և/կամ օգտագործվում այլ նպատակներով:

Տվյալների փոխանցում երրորդ կողմին
Ձեր գաղտնիությունը կարևոր է մեզ համար: Մենք չենք վաճառում կամ այլ կերպ չենք փոխանցում Ձեր անձը հաստատող տեղեկությունները որևէ երրորդ կողմին, եթե մենք Ձեզ նախապես ծանուցում չենք տալիս այդ մասին: Սա չի ներառում Կայքի հոստինգ գործընկերներին և այլ կողմերին, որոնք օգնում են մեզ Կայքը շահագործելու կամ Կայքից օգտվողներին ծառայելու համար, քանի դեռ այդ կողմերը համաձայն են գաղտնի պահել այս տեղեկատվությունը: Մենք կարող ենք նաև հրապարակել այդ տեղեկատվությունը, եթե դա արվում է օրենքներին հետևելու, Կայքի քաղաքականությունը կիրառելու կամ մեր կամ ուրիշների իրավունքները, գույքը կամ անվտանգությունը պաշտպանելու համար:

Հղումներ և գործիքներ
Մեր կայքում, մենք օգտագործում ենք հետեւյալ երրորդ կողմից տրամադրվող հետևյալ գործիքները. «AddThis» սոցիալական էջանիշավորման ծառայությունը: Նաև Կայքում առկա են Facebook-ի, Twitter-ի և Instagram-ի հղումներ: Այս երրորդ կողմից տրամադրվող ծառայությունները և կայքերը ունեն առանձին և անկախ գաղտնիության քաղաքականություն: Հետևաբար, մենք որևէ պատասխանատվություն չենք կրում այս հղված կայքերի բովանդակության և գործունեության համար: Այնուամենայնիվ, մենք ձգտում ենք պաշտպանել մեր կայքի ամբողջականությունը և ողջունել այդ կայքերի և գործիքների վերաբերյալ ցանկացած կարծիք:

Փոփոխությունների ծանուցում
Կայքն այցելող և կայքից օգտվող օգտատերերը կտեղեկացվեն այս Գաղտնիության քաղաքականության ցանկացած փոփոխության մասին.
• Մեր կայքի «Գաղտնիության քաղաքականություն» էջում

Օգտատերերը կարող են փոփոխություն մտցնել իրենց անձնական տվյալների մեջ.
• Էլ. փոստի հասցեով մեզ հետ կապ հաստատելով:
«Հետադարձ կապ» էջի միջոցով մեզ հետ կապ հաստատելով:

Եթե Դուք երբևէ կցանկանաք հրաժարվել Մեր կողմից Ձեզ ուղարկվող ապագա էլեկտրոնային նամակները ստանալուց, խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ travel@teawithstrangers.org էլ. փոստի հասցեով, և մենք անմիջապես կհեռացնենք Ձեզ բոլոր նամակագրություններից:

Հավելյալ
Եթե Ձեր տվյալների գաղտնիության խախտում տեղի ունենա, մենք կտեղեկացնենք Ձեզ այդ մասին 7 աշխատանքային օրվա ընթացքում` Ձեզ հետ կապ հաստատելով էլ. փոստի միջոցով:

Հետադարձ կապ
Եթե ունեք հարցեր սույն Գաղտնիության քաղաքականության վերաբերյալ, խնդրում ենք կապ հաստատել «Թեյ անծանոթների հետ» նախագծի հետ հետևյալ էլ. փոստի հասցեով. travel@teawithstrangers.org: